Աղբիւր՝ www.hyeli.com
Ուրֆայի շրջկենտրոնից 10 կմ հեռաւորութեամբ գտնւող Գերմուշի լեռների ստորոտին գտնւող հայկական եկեղեցին դիմադրում է ժամանակին, գրում է թուրքական «Ըսթար» կայքը:
Շրջանի Մշակոյթի եւ զբօսաշրջութեան վարչութեան տնօրէնի թեկնածու Այդըն Արսլանն ասել է, որ եկեղեցին զբօսաշրջային վայր դարձնելու համար աշխատանքներ են իրականացւում, յայտնում է «Փան Արմենիեան»-ը:
Այն վերակառուցելու նախագիծ է ներկայացւել, եւ առաջիկայում դա հաւանաբար տեղի կունենայ: «Տարածքում նաեւ հնագիտական պեղումներ են իրականացւելու»,- ասել է նա:
Դաղեթեղի թաղամասի 85-ամեայ նախկին թաղապետ Մանսուր Օզդեմիրն ասել է, որ տարիներ շարունակ եկեղեցին ու հարակից կառոյցները պահպանել է փորձել, սակայն գանձ որոնողները փոսեր են փորել՝ վնասելով եկեղեցին:
Նախկին թաղապետը նշել է, որ առաջ որոշ հայ ընտանիքներ են եղել շրջանում, սակայն նրանք աւելի ուշ նախընտրել են գնալ Սիրիայում գտնւող իրենց ազգականների մօտ:
Օզդեմիրը նշել է, որ տարիներ շարունակ փորձել են պահպանել եկեղեցին, սակայն դա հնարաւոր չի եղել, քանի որ այն գիւղից դուրս է գտնւում: