Աղբիւր՝ www.tert.am
Նախագահի պաշտօնում ընտրուելուց յետոյ առաջին անգամ Դիարբեքիր այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմաւորել չեն ցանկացել քուրդ երեք քաղաքապետեր։
Ինչպէս տեղեկացնում է թուրքական Star պարբերականի կայքը, Բաթմանի, Սիիրթի եւ Դիարբեքիրի քաղաքապետերն «անարգել են նախագահին»։
Նրանք յայտարարել են, որ չեն ցանկանում մասնակցել նախագահ Էրդողանի դիմաւորման արարողութեանը։
Որպէս պատճառաբանութիւն նշուել է այն, որ նախագահ Էրդողանը վերջին շրջանում քրդական հարցի շուրջ կոշտ յայտարարութիւններ է հնչեցրել։ «Այդ քաղաքներում մեր կուսակցութեան ներկայացուցիչ համաքաղաքապետերը դիմաւորման արարողութեանը չեն մասնակցելու եւ չեն դիմաւորելու»,- ասուած է եղել «Դեմոկրատական տարածաշրջաններ» կուսակցութեան տարածած հաղորդագրութեան մէջ։