Աղբիւր www.yerkirmedia.am
«Մենք չենք կարող լուռ մնալ։ Մշակութային ժառանգութեան ոչնչացումը համարւում է պատերազմի յանցագործութիւն, եւ ես այս տարածաշրջանի բոլոր քաղաքական ու կրօնական առաջնորդներին կոչ եմ անում` ոտքի ելնել այդ նոր բարբարոսութեան դէմ»,- յայտարարել է ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Իրինա Բոկովան։
Իրինա Բոկովան դատապարտել է մշակութային արժէքների հանդէպ «Իսլամական պետութեան» վանդալիզմը: Կազմակերպութեան կայքում տարածուած յայտարարութեան մէջ Բոկովան ասել է նաեւ, որ դիմել է Մ.Ա.Կ.-ի անվտանգութեան խորհրդին եւ Միջազգային քրէական դատարան։
«Իսլամական պետութիւն» խմբաւորումը մարտի 5-ին գրոհել է Իրաքի հին ասորական Նիմրուդ քաղաքը եւ աւերել այն: Իրաքի զբօսաշրջութեան նախարարութիւնն այս մասին տեղեկացրել է «Ֆէյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Գերատեսչութիւնը յաւելել է, որ դեռեւս յայտնի չէ, թէ որքանով են քաղաքն աւերել, բայց տեղեկութիւներ կան, որ իսլամիստները բեռնատարներով դուրս են բերել հնագիտական մեծարժէք նմուշներ: Նիմրութը (Կահլկայ) հիմնադրուել է աւելի քան 3300 տարի առաջ եւ եղել է Ասորեստանի կայսրութեան մայրաքաղաքներից։