Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Միջազգային իրաւապաշտպան Amnesty International կազմակերպութիւնը կոչ է  արել եւրոպական երկրներին բոյկոտել Բաքուի Եւրոպական խաղերը եւ չմասնակցել դրանց: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az լրատուականը: Կազմակերպութիւնը մասնաւորապէս ուշադրութիւն է հրաւիրել այն փաստի վրայ, որ Ադրբեջանում կոպտօրէն խախտւում են մարդու իրաւունքները, շարունակւում են այլախոհների ձերբակալութիւնները:

Amnesty International-ն ընդգծել է, որ հաշուի առնելով երկրում առկայ բոլոր բացասական երեւոյթները, եւրոպական երկրները չպէտք է հաւատան Բաքւում Եւրոպական խաղերի «մոդայիկ ներկայացմանը» եւ պէտք է բոյկոտեն դրանք: