Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ադրբեջանի Ա.Գ.-ի նախարարութիւնը Լ.Ղ.-ում մայիսի 3-ին նախատեսուած խորհրդարանական ընտրութիւնները անօրինական է համարել:

Ըստ Ի.Ռ.Ն.Ա.-ի հաղորդման Ադրբեջանի Ա.Գ.-ի նախարարութիւնը մի հաղորդագրութեամբ Լ.Ղ.-ի տարածքում խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպելու այդ տարածքի անջատական իշխանութիւնների ջանքերը դէմ է համարել Ադրբեջանի օրէնքներին եւ յայտարարել է. «Այս ընտրութիւնները խափանում են Լ.Ղ.-ի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը»:

Հաղորդագրութեան մէջ Ադրբեջանի Ա.Գ.-ի նախարարութիւնը Լ.Ղ.-ի անջատական իշխանութիւնը Հայաստանի «վարձկան»-ը ներկայացնելով եւ նրան համարելով հայկական ուժերի միջոցով Ադրբեջանի տարածքի մի բաժնի «գրաւման» արդիւնքը, աւելացրել է. «Ընտրութիւնների կազմակերպման դէպքում յիշեալ ռեժիմը լիովին անցնելու է Երեւանի իշխանութիւնների վերահսկողութեան տակ»:

Ադրբեջանի Ա.Գ.-ի նախարարութիւնը Լ.Ղ.-ի յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները դէմ է համարել նաեւ միջազգային իրաւունքի սկզբունքներին, յաւելելով, որ. «Ընտրութիւնները զուրկ են օրինականութիւնից»:

Այս հաղորդագրութեան մէջ Լ.Ղ.-ի հակամարտութեան կարգաւորման միակ լուծումը համարուել է Լ.Ղ.-ից ու նաեւ Ադրբեջանի զաւթուած այլ տարածքներից Հայաստանի զինուած ուժերի առանց նախապայմանի հեռանալը, պատերզմական տարագիրների իրենց տները վերադառնալը, ինչպէս նաեւ ազգային ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջկանութեան սկզբունքների փոխադարձ յարգման հիման վրայ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ յարաբերութիւնների հաստատումը: