Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Միջազգային ներում կազմակերպութիւնն իր վերջին զեկոյցում Ադրբեջանին մեղադրել է մարդու իրաւունքները ոտնահարելու մէջ:
Ըստ «Ֆակտ Խաբար»-ի հաղորդման, Միջազգային ներում կազմակերպութիւնն իր վերջին զեկոյցում յայտարարել է, թէ 2014 թուականին Ադրբեջանում կալանքի տակ են առնուել մարդու իրաւունքների առնուազն 6 ակտիւիստներ եւ արգելուել է մարդու իրաւունքների մի քանի կազմակերպութիւնների գործունէութիւնը:
Համաձայն այս հաղորդման, Ադրբեջանում անկախ լրագրողներին սպառնում է անարգանքի եւ բռնութեան ենթարկուելու վտանգը եւ իշխանութիւնների կողմից նրանց դէմ կեղծ գործեր են յարուցւում:
Վերջին մէկ տարում սահմանափակուել են բողոքի հանրահաւաքները եւ խոշտանգումների ու բռնութիւնների մասին հաղորդումներ են ստացւում:
Զեկոյցում քննարկուել է հաւաքական ազատութիւնների, խղճի ազատութեան, հասարակական կազմակերպութիւնների դէմ ճնշումների, խօսքի ազատութեան, հանրահաւաքների ազատութեան, ինչպէս նաեւ խոշտանգումների եւ բռնութիւնների վիճակը: