Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքիայի խորհրդարանի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատիայ» կուսակցութեան Մարդինից ընտրուած պատգամաւոր Գիւլսեր Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դաւութօղլուին 8 լեզուներով, այդ թւում՝ հայերէն, հարցապնդում է ներկայացրել:

Ինչպէս տեղեկացնում է Bianet.org-ը, պատգամաւորն իր հարցը ներկայացրել է Թուրքիայում վտանգուած լեզուներով:

Նա նշել է, որ Թուրքիայում կան լեզուներ, որոնք ոչնչացման վտանգի տակ են, եւ հարցրել է, թէ ինչ քաղաքականութիւն է իրականացնում կառավարութիւնը հարցի լուծման համար:

«ԻՒՆԵՍԿՕ-ի զեկոյցի համաձայն՝ վերջին շրջանում Թուրքիայում 3 լեզու ոչնչացել է, 18 լեզու էլ վտանգի տակ է»,- ընդծել է պատգամաւորը:

Պատգամաւորի հարցը հայերէնով եղել է հետեւեալը. «Ին՞չ է ձեր կառավարութէան քաղաքական մեթոտները՝ Թուրքիոյ մէջ զանազան լեզուներուն ճանչցուելուն, պաշտպանութէան եւ զարգացման մասին»:

Ի դէպ, 8 լեզուների թւում եղել է նաեւ համշէներէնը: