Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայ ընտանիքի ազգային տարազներով լուսանկարը յայտնուել է «Դոլչէ ընդ Գաբբանա» իտալական բրենդի Ինստագրամ սոցիալական կայքի պաշտօնական էջում: Լուսանկարը Photo Atelier Marashlyan Retro-ի ֆօտոսէթից է, որում հայ ընտանիքի անդամները կրում են Վասպուրական, Էրզրում, Զանգեզուր, Արցախ, Լոռի եւ Սասուն շրջանների հայկական ազգային տարազները: Իսկ յետին պլանում Թուֆենկեան գորգերից մէկն է:

«Դոլչէ ընդ Գաբբանա»-յի համաշխարհային ընտանիք ֆօտոպրոյեկտի մաս կարող է կազմել իւրաքանչիւրը: Մասնակցութեան համար բաւական է այցելել բրենդի պաշտօնական կայք եւ լուսանկար վերբեռնել, որի վրայ մոդերացիայից յետոյ կ'աւելանայ «Դոլչէ ընդ Գաբբանա»-رի լոգոն, եւ դուք կը դառնանք ընտանեկան մեծ ալբոմի մի մասը: