Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքիայում՝ Բիթլիս, պատմականօրէն՝ Բղեշ քաղաքում, գրադարաններից մէկը կը կոչուի ամերիկահայ ականաւոր գրող Վիլիամ Սարոյեանի անունով: Այս մասին յայտնում է «Ակօսը»:

Նախաձեռնութեան հեղինակն է գրող եւ լրագրող Ահմեթ Թուգլարը: Նա ասել է, որ այս գաղափարը յղացել է անցած տարի, երբ այժմ գլխաւորապէս քրդաբնակ Բիթլիսում որոշել են փողոց անուանակոչել Վիլիամ Սարոյեանի անունով:

Սարոյեանը ծնուել է Ա.Մ.Ն.-ի Ֆրեզնօ քաղաքում` բիթլիսցի գաղթականների ընտանիքում, որը մազապուրծ էր եղել Հայոց ցեղասպանութիւնից: