Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ադրբեջանը նախապայմաններ է ճշտել Ղարաբաղում խաղաղարար ուժերի տեղակայման կապակցութեամբ:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւոր՝ Զահեդ Օրուջը յայտնել է, որ Ղարաբաղում խաղաղարար ուժերի տեղակայումը հնարաւոր կը լինի այն ժամանակ, երբ Հայաստանն ընդունի Բաքուի նախապայմանները:

Բաքուն յայտարարել է, որ իր նախապայմաններն են՝ Ադրբեջանի բանակի դիրքերի անփոփոխ մնալը,Ղարաբաղում տեղակայուող խաղաղարար ուժերի կողմից Ադրբեջանի դէմ քայլեր չձեռնարկելը, երկու երկրի բանակայիններ խաղաղարար ուժերում չընդգրկուելը եւ միայն երկու երկրի միջեւ խաղաղութեան պայմանագիր ստորագրուելուց յետոյ, Ղարաբաղում տեղակայուեն խաղաղարար ուժերը:

Մինչ օրս միայն առաջարկուել է Ղարաբաղում տեղակայւեն Ռուսաստանի խաղաղարար ուժերը, սակայն դրան դէմ են Ա.Մ.Ն.-ը եւ Ֆրանսիան: