Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարու-թիւնը փորձում է հերքել ադրբեջանցի 4 զինծառայողների մահուան լուրը: Իսկ այդ երկրի լրատուամիջոցները, մասնաւորապէս՝ contact.az-ը, նշում է, թէ դա հայկական լրատուամիջոցների տարածած հերիւրանքն է:

Փոխարէնը նոյն կայքը՝ յղում անելով ադրբեջանական ռազմական աղբիւրներին, հաստատում է ադրբեջանցի սերժանտի մահուան լուրը, սակայն յաւելում, թէ ադրբեջանցի զինծառայողը մահացել է զէնքն անզգոյշ օգտագործելու հետեւանքով: