Աղբիւր՝ www.tert.am
«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութեան 8-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների շրջանակներում Մալաթիայում անցկացուած յիշատակի արարողութեան ընթացքում մի երիտասարդ հաւաքուածների ուղղութեամբ զէնք է պարզել: Ինչպէս տեղեկացնում է «Ակօս»-ը, երիտասարդը վնասազերծուել է մինչ կրակելը:
Հրանտ Դինքի յիշատակին նուիրուած երթի մասնակիցները՝ մօտ 100 հոգի, ձեռքերին լրագրողի նկարն ու մեխակներ են բռնել եւ քայլել նրա ապրած թաղամասում: Սակայն ինքնութիւնը չպարզուած անձը հանել է զէնքն ու պարզել խմբի ուղղութեամբ: Այդ պահին երթը հսկող ոստիկաններն անձին վնասազերծել են։ Անձը ձերբակալուել է ու հեռացուել տարածքից: