Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ֆրանսահայ յայտնի երգիծաբան Մաթեօ Մադենեանը, որը «Շառլի Էբդօ» շաբաթաթերթում հումորիստական յօդուածներով է հանդէս գալիս եւ ամէն չորեքշաբթի մասնակցում խմբագրակազմի ստեղծագործական ժողովին, ահաբեկչութեան օրը ժողովին չի ներկայացել:
Ֆրանսահայ երգիծաբանն երեկ առաւօտեան հաղորդագրութիւն է ուղարկել թերթի այն խմբագրին, որը զոհերից մէկն է՝ նշելով, որ չի կարող մասնակցել թռուցքաժողովին: Այդկերպ Մադենեանն ահաբեկչութեան պահին խմբագրատանը չի եղել: