Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ինչպէս հաղորդում է «Ֆարս» լրատուական գործակալութիւնը, դեկտեմբերի 16-ին հրապարակած յօդուածում, Թուրքական «Թարաֆ» թերթը նպատակային համարելով այդ երկրի մեդիայ ոլորտի մի խումբ ակտիւիստներին ձերբակալելու Անկարայի կառավարութեան նախաձեռնութիւնը, Էրդողանին կոչել է «Նորօրեայ Հիտլեր»:

Նոյն թերթն այդ յօդուածում լրագրողներին ցենզուրայի ենթարկելու Թուրքիայի կառավարութեան քայլը որակել է «Մեդիա յեղաշրջում»:

«Լրագրողների անօրինական ձերբակալութիւնը կատարուել է ազատ լրատուամիջոցներին լռեցնելու եւ այդ երկրի կառավարութեան մեծ կոռուպցիան քօղարկելու նպատակով».- ասուած է յօդուածում:

Կիրակի դեկտեմբերի 14-ին Ստամբուլում ձերբակալուել է թուրքական «Զաման» թերթի գլխաւոր խմբագիր Էքրեմ Դումանլին, ով մեղադրւում է երկրի ղեկավարութեան դէմ դաւադրութեան մէջ:

Գլխաւոր խմբագրի ձերբակալութիւնից յետոյ ոստիկանութիւնը հեռացել է «Զաման» թերթի գրասենեակից, որտեղ առաւօտից խուզարկութիւններ են ընթացել: