Աղբիւր՝ www.asbarez.com
Հիւսիսային Իրաքի Քրդական ինքնավար իշխանութիւնների ղեկավար Մասուդ Բարզանին ստորագրել է պաշտօնական լեզուի մասին մի օրինագիծ, ըստ որի՝ թիւրքմէներէնը, ասորերէնն ու հայերէնը, քրդերէնի եւ արաբերէնի կողքին, դարձել են պաշտօնական լեզուներ:
Ըստ «Ներինազադ»-ի՝ պաշտօնական լեզուի վերաբերեալ այս օրինագիծը քրդական խորհրդարանի կողմից վաւերացուել էր հոկտեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 20-ին ներկայացուել նախագահ Բարզանիին:
Օրինագիծը օրէնքի ուժ է ստանալու, երբ վաւերացուի կառավարութեան կողմից: