Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայկական ուղղաթիռի խոցումը նկարահանած ադրբեջանցի զինծառայողը պատժուել է: Այդ մասին յայտարարել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Վագիֆ Դարգեախլին՝ պատասխանելով պատգամաւոր Ագիլ Աբասի հարցին դեկտեմբերի 5-ին, պետական կառոյցների ներկայացուցիչների եւ լրագրողների մասնակցութեամբ նիստի ժամանակ, գրում է Aze.az-ը ANS TV-ին յղումով:

Հարցը, մասնաւորապէս եղել է, թէ արդեօք YouTube-ում հայկական ուղղաթիռի խոցման կադրերը հրապարակած զինծառայողը պատժուել է: Վագիֆ Դարգեախլին պատասխանել է, որ այդ զինծառայողի անձն անմիջապէս պարզուել էր.

«Նրա հանդէպ լուրջ միջոցներ ձեռնարկուեցին: Սակայն կան տեղեկութիւններ, որոնք մենք չենք կարող բացայայտել, ուստի խնդրում ենք ըմբռնումով վերաբերուել դրան»:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելեան հատուածի օդային տարածքում ժամը 13։45-ի սահմաններում ուսումնա-վարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական Զ.Ու.-ն հրադադարի ռեժիմի խախտման արդիւնքում խոցել է Լ.Ղ.Հ.-ի Ռ.Օ.Ու. ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մօտ է: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգէյ Սահակեանը: Միւս երկու անդամներն էին լէյտենանտ Ազատ Սահակեանը եւ աւագ լէյտենանտ Սարգիս Նազարեանը: