Աղբիւր՝ www.aztagdaily.com
«Tert.am»-ը հաղորդում է, որ Թուրքիայի տարածքում գտնուող հնագոյն հայկական եկեղեցում մատուցուելու է Ս. Պատարագ: Եկեղեցին կառուցուել է 1191-ին:
Կեսարիայի 820-ամեայ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին տակաւին շարունակում է ծառայել հաւատացեալներին:
13 մարտ 2015-ին նշեալ եկեղեցում մատուցուելու է Ս. Պատարագ, որին ակնկալուում է մասնակցեն Թուրքիայի տարբեր կողմերից եկած հայեր:
Ենթադրուում է, որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին Կեսարիայում պահպանուած հնագոյն կառոյցներից մէկն է: