Աղբիւր՝ www.tert.am
Հայկական սփիւռքի կողմից Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ձեռնարկելիք քայլերին հակազդելու համար Էրզրումի զարգացման հիմնադրամը (ERVAK) պատասխան քայլեր է ձեռնարկում, տեղեկացնում է թուրքական Palandփken Gazetesi պարբերականը:
Հիմնադրամը կոչ է անում միաւորուել՝ հայկական սփիւռքի դէմ պայքարելու համար: Կառոյցը մտադրուել է աշխարհի տարբեր հարթակներից լսելի դարձնել «թուրքերի ողբերգութիւնը»:
ERVAK-ը պնդում է, թէ հայկական սփիւռքը 2015 թւականը «թիրախի տարի» է հռչակել:
Հիմնադրամի ղեկավար Էրդալ Գիւզելն ու կառավարման խորհրդի անդամները նախատեսում են նախ հաւաքուել Ստամբուլում եւ հաւաքել Էրզրումի բոլոր հիմնադրամների ու միութիւնների ղեկավարներին եւ աշխատանքները համակարգելու վերաբերեալ գաղափարներ փոխանակել:
Նրանք ցանկանում են «հայկական պնդումների» 100-ամեակին ընդառաջ միաւորել ջանքերը՝ աշխարհին ներկայացնելու «իրական պատմութիւնը», թէ «ինչպէս են հայերը կոտորել մուսուլման թուրքերին»:
Կառոյցի ղեկավարը Ստամբուլում եւ Անատոլիայի ամէն մի անկիւնում գործող Էրզրումի քաղաքացիական հասարակութեան կառոյցներին կոչ է արել «միաւորուել ազգային խնդիրների շուրջ»: