Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Միացեալ նահանգները խորապէս մտահոգուած է Ադրբեջանում քաղաքացիական հասարակութեան գործունէութեան նկատմամբ վերջերս ձեռնարկուող սահմանափակումների առնչութեամբ: Այդ մասին՝ ըստ  Tert.am-ի՝ յայտարարել է Ա.Մ.Ն.-ի Ա.Գ.Ն.-ի մամլոյ խօսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ հերթական ճեպազրոյցի ընթացքում:

«Մենք աւելի ու աւելի են մտահոգուում, որ Ադրբեջանի կառավարութիւնը չի հետեւում մարդու իրաւունքների վերաբերեալ իր միջազգային յանձնառութիւններին եւ պարտաւորութիւններին: Մենք կոչ ենք անում կառավարութեանը՝ յարգելու իր քաղաքացիների իրաւունքները եւ թոյլ տալ նրանց արտայայտել իրենց տեսակէտները»,- ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Փսակին:

Նա նշել է, որ Ադրբեջանը, ունենալով աւելի բաց հասարակութիւն, կարողանալու է ապահովել իր ապագայ կայունութիւնը եւ բարգաւաճումը: Փսակին ընդգծել է, որ Միացեալ նահանգները արտայայտել է այս դիրքորոշումը նաեւ Ադրբեջանի պաշտօնեաներին:

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում յաճախի են դարձել իրաւապաշտպանների եւ քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումները: