Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրքիայի ազգային կրթութեան նախարարութիւնը գաղտնի հրամանագիր է ուղարկել երկրի 81 նահանգների կրթութեան վարչութիւններ՝ Հայաստան այցելողներին զգուշացնելով Լեռնային Ղարաբաղի հետ կապւած այցի սահմանափակման մասին։

Թուրքական «Սաբահ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային կրթութեան նախարարութեան գաղտնի հրամանագրում նշւել է, թէ Թուրքիայի ցանկացած կազմակերպութիւն կամ անհատ Հայաստանում կարող է մասնակցել մշակոյթային կամ սպորտային միջոցառումների։

Հրամանագրում նշւել է, թէ 2015-ին Հայաստանում անցկացւող Համահայկական խաղերին մասնակցող Թուրքիայի խմբին արգելւում է Արցախում անցկացւելիք ցանկացած միջոցառման մասնակցել։

Նշւել է, թէ Համահայկական խաղերին Ստամբուլից հայկական լիցէյների 3 թիմ է մասնակցելու։