Աղբիւր՝ www.armenpress.am

 

Հ.Հ.-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ժան-Ֆրանսուայ Շարպանտիեն հանդէս է եկել ադրբեջանական զինուած ուժերի կողմից Արցախի ռազմօդուժի խոցուած ուղղաթիռի անձնակազմի վերադարձման վերաբերեալ յայտարարութեամբ: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանութիւնից, յայտարարութեան մէջ ասուած է.

«Որպէս Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան հումանիտար տեսանկիւնից ցանկանում է, որպէսզի Հայաստանին յանձնուեն կործանուած ուղղաթիռի երեք օդաչուների աճիւնները:  Ֆրանսիան ամէն ինչ կ'անի այդ վերադարձը հնարաւոր դարձնելու համար»: