Աղբիւր՝ www.tert.am
Apple ընկերութեան սմարթֆոնները Նախիջեւանի Ինքնավար հանրապետութիւնը Հայաստանի տարածք են ներկայացրել:
Ինչպէս տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը, սմարթֆոնի օգտատէրերը չեն կարողանում ուղղել եւ այն դարձնել Ադրբեջանի տարածք:
Փորձագէտները նշում են, որ հեռախօս արտադրող ընկերութիւնները միասնական քարտէզ չեն օգտագործում: Այդ պատճառով էլ խնդիրն Apple ընկերութեան օգտագործած քարտէզի հետ է կապուած։
ԱՊՀ-ում Apple-ի ներկայացուցիչ Դենիս Իւրչենկոն հրաժարուել է մեկնաբանել հարցը: