Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ադրբեջանական օդուժի կողմից Ղարաբաղի ուսումնավարժական ուղղաթիռի խոցումից յետոյ, Ադրբեջանի պաշտօնական շրջանակները, խուճապի մէջ են Հայաստանի պատասխան քայլերից, սկսել են դիմել երրորդ երկրի օգնութեանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առընթեր Հասարակական կազմակերպութիւնների աջակցութեան խորհրդի նախագահ Ազա Գուլիեւը նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով օգնել կարգաւորել հարցը միջազգային նորմերի հիման վրայ: Տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Նամակում Գուլիեւը խնդրել է նախագահ՝ Պուտինից օգտուել իր հեղինակութիւնից եւ ազդեցութիւնից` Լ.Ղ.-ի հիմնահարցի շուտափոյթ կարգաւորման համար:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելեան հատուածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական Զ.ՈՒ.-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդիւնքում խոցուել է Լ.Ղ.-ի Ռօու ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մօտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից ինտենսիւ կրակ վարել դէպքի վայրի ուղղութեամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգէյ Սահակեանը եւ երկու զինծառայողներ՝ լէյտենանտ Ազատ Սահակեանը եւ աւագ լէյտենանտ Սարգիս Նազարեանը:

Ադրբեջանական օդուժի կողմից ուսումնավարժական ուղղաթիռը խոցելու դէպքի առթիւ Լ.Ղ.-ի զինուորական դատախազութիւնը քրէական գործ կը յարուցի: Այդ ուղղութեամբ Լ.Ղ.-ի դատախազութիւնը հանդէս կը գայ յայտարարութեամբ ու կը ներկայացնի քրէական գործի մանրամասները: