Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ֆրանսիացի լրագրողի հարցն Ադրբեջանում քաղաքական բանտարկեալների մասին Ալիեւն անպատասխան է թողել։
Երէկ Փարիզում Լ.Ղ.Հ.-ի խնդրի կարգաւորման թեմայով հանդիպումներից եւ պաշտօնական ընթրիքից յետոյ, երբ Ֆրանսիայի նախագահը դուրս է եկել Իլհամ Ալիեւին ճանապարհելու, «Ֆրանս 2» հեռուստաընկերութեան լրագրողը նախ դիմել է Օլանդին. արդեօ՞ք հանդիպման ընթացքում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ նա խօսել է այդ երկրում քաղ-բանտարկեալներին ազատ արձակելու մասին: Ֆրանսիայի նախագահը դրական պատասխան է տւել:
Ֆրանսիացի լրագրողի հարցն Իլհամ Ալիեւին հետեւեալն էր. «Ի՞նչ է պատրաստւում անել նա այդ ուղղութեամբ», շեշտելով քաղբանտարկեալ Լէլյա Իւնուսի անունը:
Ալիեւը լրագրողի հարցն անպատասխան է թողել եւ հեռացել։