Աղբիւր՝ www.yerkir.am

 

Լեհական Սլուբիցէ քաղաքում` Օդրա գետի ափին, կանգնեցւել է ամենախոշոր ցանցային բառարան Wikipedia-ին նւիրւած արձան. յայտնում է  Deutsche Welle-ի ռուսական ծառայութիւնը։

Քանդակը պատկերում է 4 աթլետիկ կազմւածքով տղամարդկանց, ովքեր իրենց ձեռքերում պահում են երկրագունդը: Յուշարձանը պէտք է յիշեցնի, որ լեհերը համացանցային բառապաշարի ամենաակտիւ ստեղծողներից են։

Իսկ արձանի հեղինակը 30-ամեայ հայ քանդակագործ Միհրան Յակոբեանն է։ Արձանի բարձրութիւնը 1.7 մետր է, նիւթը` լամինատ։