Աղբիւր՝ www.hyeli.com
Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանի` Պատերազմի, յեղափոխութեան եւ խաղաղաութեան Հոիւերի ինստիտուտի աշխատակիցները միկրոֆիլմերի չբացայայտւած արկղ են յայտնաբերել, որն առաջին աշխարհամարտի տարիներին հայերէնով տպագրւած թերթի օրինակ էր պարունակում, այս մասին յայտնում է Tert.am-ը:
Վերնագիրը թարգմանելու համար Հոիւերի գրադարանավարը դիմել է Միջին արեւելքի լեզուների մասնագէտի օգնութեանը, որն էլ, իր հերթին, օգնութեան է դիմել Կալիֆորնիայի համալսարանի Հայոց եւ պարսից լեզուների մասնագէտ-գրադարանավար Նոռա Աւետեանին:
Թերթի անւանումն է` «Զանգ», որը թողարկել է սոցիալ-դեմոկրատական Հնչակեան կուսակցութիւնը: Այն հիմնադրւել է 1887-ին Շւէյցարիայում` յուսալով ստեղծել Օսմանեան կայսրութիւնից անկախ Հայաստան: