Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Համաձայն Սիրիայի լրագրողների միութեան հաղորդման, 2011 թւականին այդ երկրում ճգնաժամ սկսւելուց ի վեր սպանւել են 255 լրագրողներ:

Ըստ «Ալ Ալամ» հեռուստակայանի լրատվական կայքի հաղորդման, Սիրիայի լրագրողների միութիւնն իր ամսական զեկոյցում նշել է. «Պայթիւնի հետեւանքով երկու սիրիացի լրագրողների, իսկ սեպտեմբերին Ի.Լ.Ի.Պ. ահաբեկչական խմբի միջոցով ամերիկացի լրագրողի սպանւելով, 2011 թւականին այս երկրում ճգնաժամ սկսւելուվ ի վեր զոհւած լրագրողների թիւը 255 հոգու հասաւ»:

Համաձայն այս հաղորդման Սիրիան համարւում է աշխարհում լրագրողների համար ամենաանբարենպաստ տարածքներից մէկը:

Սիրիայի որոշ տարածքներում Ի.Լ.Ի.Պ.-ի տիրապետութեան տարածմամբ, որի հետեւանքով թիրախում են յայտնւել լրագրողները, Սիրիայում վտանգաւոր կացութիւն է ստեղծել լրագրողների համար:

Ի.Լ.Ի.Պ.-ը մի հրամանգրով արգելել է պատերազմական տարածքներում նկարահանումն ու հաղորդման պատրաստումը: