Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը Նիւ Եորքում Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելոյթում դատապարտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձը։

«Երկու օր առաջ Հայաստանի նախագահը, աղաւաղելով փաստերը եւ խաղաղ գործընթացը, խախտելով միջազգային իրաւունքի նորմերը եւ սկզբունքները, փորձել է խաբել Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր ասամբլեային»,- յայտարարել է Մամեդեարովը։

Նրա պնդմամբ՝ «ոչ մի կապ չկայ Մ.Ա.Կ.-ի կանոնադրութեամբ եւ Հելսինկեան հռչակագրով սահմանւած ազգերի ինքնորոշման սկզբունքների եւ Ադրբեջանում բնակւող հայութեան խնդրի միջեւ, որը Հայաստանի նախագահը փորձում է հրամցնել իբրեւ ինքնորոշում»։

Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալութեան՝ Մամեդեարովը հաւաստիացրել է, որ Ադրբեջանը ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման կողմնակից է։