Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Սեպտեմբերի 23-ին Նիւ Եորքում Հայաստանի Ա.Գ.Ն. Էդւարդ Նալբանդեանը հանդիպում է ունեցել Ի.Ի.Հ.-ի Ա.Գ.Ն. Մոհամադ Ջաւադ Զառիֆի հետ։

Երկու երկրի  Ա.Գ. նախարարները Իրան-Հայաստան երկրների միջեւ գոյութիւն ունեցող բարեկամական յարաբերութիւնները բարձր են գնահատել եւ կարեւորել համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցութեան ընդլայնումը: Նաեւ անդրադարձել են առաջիկայում կայանալիք փոխայցելութիւններին, Թեհրանում նախատեսւած հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին։

Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային գերակայ մի շարք խնդիրների շուրջ։