Աղբիւր՝ www.yerakouyn.com
«Սաբահ» օրաթերթի անգլերէն տարբերակում հաղորդւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ Նիւ Եորք է մեկնել Մ.Ա.Կ.-ի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով, հանդիպումներ է ունենալու հայ եւ հրեայ համայնքների առաջնորդներին հետ։ Այս մասին հաղորդում է Պոլսի «Մարմարա»-ն:
«Սաբահ»-ի տեղեկութիւններով՝ Էրդողանը հանդիպում է ունենալու հրէական համայնքի առաջնորդի հետ, ապա տեսակցելու է Ամերիկայի արեւելեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Խաժակ արքեպս. Պարսամեանի հետ։