Աղբիւր՝ www.asbarez.com
Իւզպեքիստանի մայրաքաղաք Թաշքենտում աւարտւեց ըմբշամարտի աշխարհի ախոյեանութեան ազատ ոճի խաղերը, որոնց եզրափակիչ գօտեմարտին Հայաստանի ներկայացուցիչ Արսէն Ջուլֆալակեանը 4:0 արդիւնքով յաղթեց խրւաթ ըմբիշ Նեւեն Զուգաժին:
Եզրափակիչի ճամբի վրայ Ջուլֆալակեանը յաղթեց ադրբեջանցի Էլւին Մուրսալիեւին (9:0), աւստրիացի Ֆլորիան Մաչլային (12:1), մեքսիքացի Լեւին Էսկոպարին (11:2) եւ վրացի Զուրապ Դաթունաշվիլիին (1:0):
Ջուլֆալակեանն առաջին անգամ լինելով տիրացաւ աշխարհի ախոյեանի կոչմանը: Նախապէս հայ ըմբիշը մի անգամ դարձել էր արծաթէ, երեք անգամ՝ բրոնզէ մեդալակիր:
Արսէն Ջուլֆալակեանը կրկնեց հօր եւ մարզիչ Լեւոն Ջուլֆալակեանի նւաճումը՝ դառնալով աշխարհի ախոյեան: Լեւոն Ջուլֆալակեանը աշխարհի ախոյեան էր եղել 1987-ին: