Աղբիւր՝ www.yerakouyn.com
Բռնցքամարտի աշխարհի ախոյեան Սիւզի Կենտիկեանը յաջորդ մենամարտի յաղթանակը նւիրելու է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Այս մասին յայտնել է Armenpress-ը։
«Յաջորդ մենամարտն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ պատրաստւում եմ յաղթանակի դէպքում այն նւիրել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Ես շատ եմ կարեւորում յաջորդ մենամարտս: Դեռ յայտնի չէ մրցակիցս, բայց այն կը կայանայ Նոյեմբերին», յայտնել է Կենտիկեանը:
Սիւզի Կենտիկեանը 19 տարուց ի վեր է ինչ զբաղւում է մասնագիտական բռնցքամարտով։