Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի խորհրդարանում երկուշաբթի ունեցած ելոյթում վարչապետ Ահմեթ Դաւութօղլուն կառավարութեան ռազմավարական նպատակներից մէկն է անւանել, իր բնորոշմամբ՝ "Ադրբեջանի հողերի ազատագրումը": Նա այս յայտարարութիւնն արել է Թուրքիայի 62-րդ կառավարութեան գործողութիւնների ծրագիրն օրէնսդիրներին ներկայացնելիս: Դաւութօղլուի պնդմամբ, տարածքների ազատագրումից յետոյ Անկարան քայլեր կը ձեռնարկի նաեւ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորման առնչութեամբ: Թուրքիայի վարչապետը Երեւանին կոչ է արել պատմական իրադարձութիւնների գերին չդառնալ, նաեւ չմերժել երկկողմ յարաբերութիւնների բարելաւման՝ Անկարայի առաջարկները: