Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայաստանցի մասնագէտներ սրանից յետոյ մասնակցելու են Անիին մէջ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներին: Ըստ Պոլսում լոյս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի փոխանցած տեղեկութիւններին, միջնադարեան ճարտարապետութեան հայ մասնագէտներն երկար ժամանակ է, փափագ են յայտնել մասնակցելու տարւող աշխատանքներին:

Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպութիւններ, մասնաւորապէս՝ Anadolu Kultur-ը, հայ մասնագէտների այդ փափագին մասին յայտնել են թրքական կողմին, այս առաջարկին դրական է արձագանգել Թուրքիայի Արտաքին գործոց նախարարութիւնը: Կատարւող աշխատանքներում Հայաստանից միջնադարեան ճարտարապետութեան երեք մասնագէտ ընդգրկելու նպատակով Վրաստանի Թուրքիայի դեսպանութիւնը դիմել է Վրաստանում Հայաստանի դեսպանութեանը: Ըստ «Ակօս»-ի, Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւնը դրական է արձագանգել այս առաջարկին:

Անիում աշխատանքներ են կատարում Թուրքիայի Մշակոյթի նախարարութիւնը եւ «Յուշարձանների համաշխարհային հիմնադրամ»-ը: Անիում վերանորոգւում են Մայր տաճարը եւ Սուրբ Փրկիչ եկեղեցին: