Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Թուրքիայի ժողովուրդն առաջին անգամը լինելով քւէակենտրոններ է դիմում ընտելու այդ երկրի նախագահին:
Թուրքիայի նախկին 11 նախագահներն ընտրւել են կուսակցութիւնների եւ խորհրդարանի միջոցով:
Ըստ այս հաղորդման Թուրքիայի 76 միլիոն բնակչութեան 53 միլիոնը լրացնում է քւէարկութեան մասնակցելու պայմանները:
Ընտրութիւններում մրցելու են «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան թեկնածու՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ընդդիմադիր երկու գլխաւոր կուսակցութիւնների միասնական թեկնածու Աքմալեդդին Էհսանօղլուն եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան թեկնածու Սալահեդդին Դեմիրթաշը:
Թուրքիայի նախագահական ընտրութիւնների զուգադիպումն այդ երկրի ներքին, ինչպէս նաեւ տարածաշրջանային որոշ իրադարձութիւնների հետ պատճառ է դարձել, որ դրա արդիւնքները մեծ նշանակութիւն ունենան այդ երկրի արտաքին քաղաքականութեան դաշտում:
Եթէ նախագահական ընտրութիւններում թեկնածուներից որեւէ մէկի չյաջողւի հաւաքել ձայների մեծամասնութիւնը ընտրութիւնների երկրորդ փուլը տեղի կունենան օգոստոսի 24-ին:
Համաձայն վերջին սոցհարցումների արդիւնքների Ռեջեբ Թայիբ Էրդողանը շահելու է ձայների 50-ից 54, իսկ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան նախկին գլխաւոր քարտուղար Աքմալեդդին Էհսանօղլուն 35-ից 39 տոկոսը: Թուրք քւէարկողների 5-ից 7 տոկոսը պաշտպանելու է քուրդ փոքրամասնութեան ներկայացուցիչ Սալահեդդին Դեմիրթաշին: