Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Ադրբեջանական աղբիւրները, երկրի Պ.Ն.-ի հաղորդագրությեանը հղումով յայտնում են երէկ գերի վերցւած Կարէն Պետրոսեանի մահւան մասին։

Չինարի գիւղից 31-ամեայ Կարէն Պետրոսեանը, ըստ ադրբեջանցիների, մահացել է սիրտանոթային սուր անբաւարարութեան հետեւանքով։

Նրա մահւան մասին տեղեակ է պահւել Բաքւում Կարմիր խաչի ներկայացուցչութեանը։

Չնայած ադրբեջանցիները յայտնում են յանկարծակի մահւան մասին, սակայն նրանց տարածած տեսանիւթերում արդէն երեւում էր, որ Պետրոսեանի դէմքն ամբողջութեամբ այտուցւած է եւ դժւար է քայլում։

Ադրբեջանական աղբիւրները գիւղացուն ներկայացնում էին որպէս դիւերսանտ, եւ երեկւանից այդ ուղղութեամբ լուրջ ջանքեր էին դործադրում։

 

Աղբիւր՝ www.aztagdaily.com

 
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅ ԳԵՐՈՒ ՄԱՀՒԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՔՆՆՈՒԹԻՒՆ

Հ.Հ.-ի գերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով զբաղւող յանձնաժողովը հանդէս է եկել յայտարարութեամբ։ Դրանում ասւում է.

«Ս.թ. օգոստոսի 8-ին Կարմիր խաչի Միջազգային կոմիտէի հայաստանեան պատւիրակութիւնը պաշտօնապես հաստատել է Ադրբեջանի իշխանութիւնների հաղորդագրութիւնը ս.թ. օգոստոսի 7-ից ադրբեջանական գերութեան մէջ գտնւող Հայաստանի հանրապետութեան քաղաքացի Կարէն Պետրոսեանի մահւան վերաբերեալ:

Հ.Հ.-ի Տաւուշի մարզի Չինարի գիւղի բնակիչ Կարէն Պետրոսեանը ս.թ. օգոստոսի 7-ին, դեռեւս չպարզւած հանգամանքներում, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը եւ յայտնւել ադրբեջանական գերութեան մէջ: Չնայած ադրբեջանական իշխանութիւնների զանազան մեկնաբանութիւններին, Հ.Հ.-ի պաշտպանութեան նախարարութիւնը պաշտօնապէս յայտարարել է, որ Կարէն Պետրոսեանը չի հանդիսանում Հ.Հ.-ի Զ.ՈՒ.-ի զինծառայող:

Կ. Պետրոսեանի հարազատների հաւաստմամբ, ինչպէս նաեւ նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առաւել եւս սրտանոթային հիւանդութիւններ չի ունեցել եւ եղել է փաստացի առողջ:

Ադրբեջանական կողմը, չբաւարարւելով գերեվարւած Հ.Հ.-ի քաղաքացու նկատմամբ կիրառւած ակնյայտ անմարդկային վերաբերմունքով, ենթարկել է Կ. Պետրոսեանին նւաստացումների, տանջանքների եւ կտտանքների` հասցնելով նրան մահւան. այս ամէնի ապացոյցն ադրբեջանական լրատւամիջոցներով շրջանառւող տեսանիւթերն ու լուսանկարներն են:

Հաշւի առնելով վերոնշեալը` չպարզւած հանգամանքներում Կ. Պետոսեանի անակնկալ մահը նրա հանդէպ դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնաւոր կասկածներ է ծնում, ինչը «Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրում» ամրագրւած մարդու հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների կոպիտ ոտնահարում է: Ուստի Հ.Հ.-ի գերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով զբաղւող յանձնաժողովը պաշտօնապէս պահանջում է անկախ միջազգային փորձագէտների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննութիւն` մահւան պատճառները պարզելու համար:

Հ.Հ.-ի գերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով զբաղւող յանձնաժողովը համապատասխան միջազգային կառոյցներին կոչ է անում դրսեւորել հետեւողականութիւն` գործի անաչառ եւ լիարժէք քննութիւն իրականացնելու համար»:

 
 
Աղբիւր՝ www.aztagdaily.com
 
 
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԵՄԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԿԱՐԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ-ԴԻՒԵՐՍԱՆՏԻ ՍՑԵՆԱՐԸ

Ադրբեջանը ջանք չի խնայում Տաւուշի սահմանամերձ Չինարիի գերի ընկած բնակչին որպէս դիւերսանտ ներկայացնելու համար: Կարէն Պետրոսեանի՝ գերութեան մէջ յայտնւելուց յետոյ Ադրբեջանի լրատւամիջոցները, որոնք գրում էին, որ Թովուզի շրջանի Աղբուլաղ գիւղի բնակիչն է գերի վերցրել իրենից ծխածոտ եւ թէյ խնդրող Պետրոսեանին, մի լուսանկար էին հրապարկել, որտեղ ակնյայտ կերպով երեւում են նրա սպորտային կօշիկները եւ քաղաքացիական հագուստը:

Այժմ, երբ Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնն առաջ է քաշել իր վարկածը, թէ Պետրոսեանին իրենք են ձերբակալել հայկական դիւերսիոն խմբին ոչնչացնելու ժամանակ, այլ կադրեր եւ լուսանկարներ են շրջանառւում: Դրանցում հայաստանցին զինւորական հագուստով եւ կօշիկներով է:

Բաքուն ներկայացնում է, թէ իբր Կարէն Պետրոսեանի հեռախօսից իր հրամանատարների հեռախօսահամարները եւ զօրամասում արւած լուսանկարներ են յայտնաբերել: Իսկ, այսպէս ասած, «դիւերսիոն խմբի» սպանւած անդամներից մեծ քանակի զէնք են առգրաւել:

Նշենք, որ Հ.Հ.-ի Պ.Ն.-ն յայտարարել է, որ մեր բանակը վերջին օրերին կորուստներ չի ունեցել: Իսկ Կարէն Պետրոսեանի՝ հայ-ադրբեջանական սահմանը հատելու վերաբերեալ պաշտօնական վարկած դեռ չկայ: Երէկ Չինարիի գիւղապետը պարզապէս կարծիք էր յայտնել, որ նա ալկոհոլի սիրահար է եւ սահմանը հատելիս, ըստ ամենայնի, ոչ սթափ վիճակում է եղել: