Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Google» ընկերութիւնը 13 լեզուներ է աւելացրել իր համացանցային նամակագրութեան՝ «Gmail» ծառայութեանը, որ աշխարհի տարածքի համացանցային նամակագրութեան գլխաւոր միջոցն է հանդիսանում։ Այս որոշումով՝ «Gmail»-ի միջոցով կարելի է լինելու հաղորդակցւել 71 լեզուներով, ներառեալ՝ հայերէնով:

Ըստ «PCWorld» կայքի, «Google»-ը համագործակցել է մի խումբ լեզւաբանների հետ, որպէսզի լեզուները ճշգրտօրէն օգտագործւեն։

Աւելացւած լեզուների մէջ կան նաեւ վրացերէնն ու ադրբեջաներէնը։