Հայկական doodooc ստարտափը պաշտօնապէս իրականացնելու է Կատարում մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի 2022 թւականի առաջնութեան Երկրպագուների փառատօնի (FIFA Fan Fest 2022) երաժշտական վիզուալիզացումը։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընկերութիւնը յայտնել է «Linkedin»-ի իր հարթակում. հաղորդում է «alikonline.ir»-ը։
doodooc-ը միաւորել է ուժերը GL events-ի եւ Octagon-ի հետ՝ աշխարհի գաւաթի լաւագոյն փորձն անմոռանալի դարձնելու համար: doodooc-ի երաժշտական վիզուալիզացիաները կը ցուցադրւեն Երկրպագուների գօտիների (FIFA Fan Zones) բոլոր էկրաններին:
doodooc-ը երաժշտութեան վիզուալիզացիայի գեներացնող հարթակ է, որը երաժշտութիւն ստեղծողներին հնարաւորութիւն է տալիս ստեղծել բարձր կարգաւորելի, մինչեւ 8K ձայնային ռեակտիւ անիմացիաներ՝ հիմնւած աուդիոյի շերտերի խորը վերլուծութեան վրայ։