«Մատենադարանի ղաջարական արւեստի նմուշները» գիրք-ալբոմ/Կազմեց՝ Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող Իւէթ Թաջարեանը.- Երեւան, 2021 թ.:
Սույն աշխատանքի միջոցով, փորձ է արւել, առաջին անգամ արւեստաբանական տեսանկիւնից անդրադառնալ Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին եւ խէժապատ կազմերին։ Աշխատանքում ընդգրկւած են թւով 20 ձեռագրից մօտ 100 մանրանկարներ եւ խէժապատ ստեղծագործութիւններ։ Արւեստի ներկայացւած նմուշները լիովին ընդգրկում եւ լաւագոյնս պատկերում են ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչութեան ինքնատիպութիւնը։ Գիտական շրջանակներում մեծ մասամբ դեռեւս անյայտ ձեռագրերի հաւաքածոյի հրատարակումը նոր խթան կը հանդիսանայ յետագայ ուսումնասիրութիւնների եւ միջմշակութային նոր յարաբերութիւնների համար։
Հրատարակւել է Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի եւ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ։ Տպագրութիւնը իրականացւել է «ՎԻԿՏՈՐԻԱ» միջազգային բարեգործական հիմնադրամի հովանաւորութեամբ։
Գրքի կազմողի լողմից մի նմոյշ նւիրւել է Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանին։
Սոյն նիւթի վերաբերեալ նաեւ յօդւած է տպագրւել «Պայման» պարբերականում։
عنوان "شاهـنامـۀ ماتنـاداران نمونه ای از هنر عهد قاجار در مخزن ملی اسناد دست نویس ارمنستان" / نویسنده: دکتر ایوت تجریان / ترجمۀ رافی آراکلیانس را در فصلنامه فرهنگی پیمان شماره 80
Հանրային կապ
Սպահանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի