Գոհաբանական աղօթքով նշւեցին Նոր Ջուղայի առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի, ինչպէս նաեւ նոյն վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցու անւանակոչութեան տօները, երկուշաբթի՝ 2021 թւականի հոկտեմբերի 18-ի առաւօտեան, վերոնշեալ եկեղեցում:
Արարողութեանը նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը. մասնակցում էին նաեւ թեմի եկեղեցականաց դասը:
Աղօթքից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ վանքում պաշտօնավարած հոգեւորական ու աշխարհական ննջեցեալ սպասաւորների, պաշտօնեաների եւ բարերարների հոգիների խաղաղութեան համար:
Աւարտին Սրբազան Հայրը, իր եւ եկեղեցականաց դասի անունից տօնի առթիւ շնորհաւորանքի մաղթանքներ ուղղեց թեմի ժողովականութեանն ու ժողովրդին:
Թղթակից (Նոր Ջուղա)