Ամէն տարի մայիսի 1-ին, նշւում է աշխատանքի ու աշխատաւորների միջազգային օրը: Այն տօնում են հարիւրից աւելի երկրներում, քանի որ աշխատանքը մեր գոյութեան օրէնքն է, մարդկանց ու ազգերի առաջ տանող ամենամեծ սկզբունքը:

Սիրելի աշխատաւորներ, յանուն Սպահանի Հայոց Թեմի Ազգային Իշխանութեան, ինչպէս նաեւ իմ անունից, շնորհաւորում եմ Ձեզ Աշխատանքի օրւայ՝ Մայիսի 1-ի կապակցութեամբ: Մայիսմէկեան այս օրը ցանկանում եմ բարեկեցիկ կեանք մաղթել բոլորին:

Յաջողութիւն ձեր քրտնաջան աշխատանքին, առողջութիւն, խաղաղութիւն եւ լիութիւն Ձեր ընտանիքներին:

 

ՍԻՓԱՆ ԵՊՍ. ՔԷՉԷՃԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ՝
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
 
1 Մայիսի, 2021 թ.