Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, անցնող շաբաթւայ ընթացքում Ս. Ամենափրկիչ վանք են այցելել Սպահան նահանգի բարձրաստիճան պաշտօնեաները եւ հանդիպել թեմակալ Առաջնորդ Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում ողջոյնի եւ ամանորեայ բարեմաղթանքներից յետոյ, խօսւել է հայ համայնքի նկատմամբ պետական մարմինների տածած ուշադրութեան եւ երկկողմ համագործակցութեան մասին։
Այս ընթացքում հիւրընկալւել են՝
ա. Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, Նահանգապետարանի քաղաքական, ընտրութիւնների եւ երկրի տարածքային բաժանման գրասենեակի, նոյն կառոյցի Միջազգային հաղորդակցութիւնների եւ արարողակարգերի բաժնի, Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի, ինչպէս նաեւ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գերատեսչութիւնների գլխաւոր տնօրէնները, Նահատակների ու անձնուրացների հիմնարկի Մշակութային բաժնի փոխ-նախագահը եւ Արտաքին գործերի նախարարութեան Սպահան նահանգի ներկայացուցչութեան տնօրէնը։
բ. ԻԻՀ ոստիկանութեան հրամանատարութեան գլխաւոր տեսչութեան պետ գեներալ Մեհդի Մասում Բէյգին, Սպահան նահանգի ոստիկանապետ գեներալ Ալինաղիեան Փուռը եւ այլ պաշտօնեաներ։
գ. Սպահան նահանգի «Քոմիթէյէ Էմդադ Էմամ Խոմէյնի» կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Քառիմ Զառէն, սոյն կազմակերպութեան Սպահանի երրորդ շրջանի ղեկավար Ալիռեզա Փիռալուն եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը։
դ. Սպահան նահանգի Ուսումնադաստիարակչական հիմնարկի գլխաւոր տնօրէն Մոհամմադ Ռեզա Էբրահիմին, նոյն հիմնարկի Սպահանի 3-րդ շրջանի հիմնարկի տնօրէն Ալի Ռեզա Աքբարփուռը եւ այլ պատասխանատուներ։
ե. «Փեգահ» կաթնամթերքի ընկերութեան ներկայացուցիչները։
Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային առաջնորդարանի