Երեքշաբթի՝ սեպտեմբերի 26-ին առաւօտեան, Սպահանի քաղաքապետարանի Զբօսաշրջիկական բաժնի նախաձեռնութեամբ եւ Ազգային Առաջնորդարանի համագործակցութեամբ, Սպահանի տարբեր լրատւամիջոցների 15 լրագրողներ, ընկերակցութեամբ Առաջնորդարանի Զբօսաշրջային գրասենեակի պատասխանախու Արգին Աբնուսեանի, շրջայց կատարեցին «Նոր Ջուղա» հայկական թաղամասում գտնւող «Մեծ Մէյդան» կոչւող հրապարակ եւ ունկնդրեցին զբօսավարի բացատրութիւնները՝ Նոր Ջուղայում հայերի հաստատման վերաբերեալ, այնուհետեւ այցելեցին «Ս. Աստւածածին», «Կուսանաց Մենաստան» եւ «Ս. Մինաս» եկեղեցիներ, ծանօթացան եկեղեցիների պատմութեան ու որմնանկարների, ինչպէս նաեւ եկեղեցական տօների հետ։ Ընթացքում Ազգ. Առաջնորդարանի միջոցով հիւրասիրւեցին «Արմենիա» հիւրանոցում։
Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի