Նախկին տարիների ընկալեալ սովորութեան համաձայն, այս տարի եւս, «Սրբոց Թարգմանչաց» տօնի եւ Գրքի շաբաթւայ առթիւ, գնահատագրեր շնորհւեցին անցնող երկու տարիների ընթացքում Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի ամենաակտիւ ընթերցողներին։
Եւ այսպիսով, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի երեք աշակերտների եւ դպրոցի տնօրէնի գնահատագրերը յանձնւեցին նոյեմբերի 5-ին՝ Աշակերտի օրւայ առթիւ դպրոցի տնօրէնութեան նախաձեռնութեամբ իրանականացւած մէկօրեայ ճամբարի ընթացքում: Նոր Ջուղայի «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի հինգ աշակերտ-ուհիների պարգեւատրումը եւս տեղի ունեցաւ նոյեմբերի 8-ին՝ պատկան դպրոցի գրադարանի օրւայ առթիւ կազմակերպւած ծրագրի ընթացքում: Գրադարանում գրանցւած համայնքիս ընթերցասէր ուսանողներին եւ այլ անդամներին, ընդհանուր թւով՝ 22 հոգի, գնահատագրեր շնորհւեցին հոկտեմբերի 27-ին: Վերջին միջոցառումից բացակաների գնահատագրերը փոխանցւեց իրենց։ Իսկ Ս. Ա. Վանքի պաշտօնէութեան գնահատագրերը տրւեց հոկտեմբերի 29-ին։
Հանրային կապ
Սպահանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի