" https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանը որոշակի դադարից յետոյ, կրկին ակտիւացրել է Հայաստանին տեղեկատւական թիրախաւորման ենթարկելու գործողութիւնները: Հայաստանի դէմ տեղեկատւական պատերազմը երբեք էլ չի կանգնել, այս դէպքում նկատի ունեմ ադրբեջանական կեղծ հաղորդագրութիւնները՝ հրադադարի խախտումներ անելու եւ Հայաստանին վերագրելու գործողութիւնները»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

Նրա խօսքով, սրանով Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում:

«Առաջին, թեման ծախում միջազգային հանրութեան վրայ առ այն, որ իրենք այնքան կառուցողական են, որ դեռ հանդուրժում են «հայկական սադրանքները»:

Երկրորդ, տեղեկատւական այս օպերացիայով փորձում են լեգիտիմացնել վերջին 3 շաբաթների ընթացքում հայկական բնակավայրերի նկատմամբ վախի ու ահաբեկման միջոցառումների իրականացումը:

Երրորդ, Ադրբեջանը Հայաստանի դէմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում:

Չորրորդ, այս ողջ պրոցեսը` առաջնագծի իրողութիւններից մինչեւ քարոզչական յարձակումներ, ծառայեցւելու են բանակցային գործընթացում` ճնշումներ բանեցնելու եւ նոր զիջումներ ստանալու ակնկալիքով:

Այս 4 դրոյթները միմեանց հետ փոխկապակցւած են եւ տարբեր իրադրութիւններում դրանք կարող են «աշխատող» գործօններ դառնալ»,-մանրմասնում է ընդդիմադիր պատգամաւորը։

Լուրը հաղորդում է panorama.am-ը: