" https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Երէկ՝ դեկտեմբերի 13-ին, Հանրապետութեան նախագահի Կանանց եւ ընտանիքի հարցերով տեղակալ դոկտ. Զահրա Բեհրուզ Ազարն այցելել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի, «Արտակ Մանուկեան» թանգարան, Հայ կանանց Բարեգործական ընկերութիւն եւ Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոն ու Ամանորի առիթով կազմակերպւած ցուցահանդէս-վաճառք:

Իսկ դեկտեմբերի 12-ին, Իսլ. խորհրդարանի կին պատգամաւորներ՝ Թեհրանից դոկտ. Ռաֆիին, Իլամից դոկտ. Ֆալահին, Նաինից դոկտ. Ազադը, եւ Ուրմիայից դոկտ. Ջահանգիրին, ընկերակցութեամբ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանի եւ Գեղարդ Մանսուրեանի այցելել են Ս. Աստւածածին եկեղեցի եւ տարածքում գտնւող կենտրոններ:

Երկու այցերի ընթացքում հիւրերին դիմաւորել են Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամներ՝ փոխնախագահ Արմինէ Սէթխանեանը եւ Հարմիկ Աւետեանը, Ս. Աստւածածին եկեղեցու սպասարկող Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը, Հայ կանանց Բարեգործական ընկերութեան նախագահ Անահիտ Զարգարեանը, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը, «Ակունք» կենտրոնի տնօրէն Վանուշ Թեւանեանը, ուսուցչական կազմը եւ ծնողական խորհրդի անդամները: