" https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – 36 տարի առաջ այս օրը՝ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցաւ Հայաստանի ժամանակակից պատմութեան ամենադաժան ողբերգութիւններից մէկը։ Հայաստանի հիւսիսային շրջաններն այդ օրը ժամը 11։41-ին ցնցւեցին աւերիչ երկրաշարժից:

Աւելի քան 25 հազար մարդու կեանք ընդհատւեց, տասնեակ հազարաւորները վիրաւորւեցին, հարիւր հազարաւոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Երկրաշարժի էպիկենտրոնում գտնւող Նալբանդ գիւղն ու մերձակայքում գտնւող Սպիտակ քաղաքը հողին հաւասարւեցին։ Մեծապէս տուժեցին Հանրապետութեան մեծութեամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Գիւմրին եւ Վանաձոր։

Խնկարկում ենք մեծ ողբերգութեան հազարաւոր զոհերի յիշատակը: