«ԱԼԻՔ» – Երէկ՝ դեկտեմբերի 1-ին, զոհւել է հալեպահայ 66-ամեայ Երւանդ Արսալանեանը:
Ինչպէս փոխանցում է «Գանձասար»-ը՝ դէպքը տեղի է ունեցել Սալեմիէի ճանապարհին՝ Հալէպից դուրս գալուց:
Արսալանեանը դիպուկահարի կրակոցի թիրախ է դարձել: Նրան ծանր վիճակում տեղափոխել են Համայի հիւանդանոց, որտեղ, ցաւօք, նրա կեանքը փրկել չի յաջողւել:
News.am-ի հետ զրոյցում, Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր Մարիա Գաբրիէլեանը եւս հաստատել է Երւանդ Արսալանեանի մահւան դէպքը. «Դէպքը Հալէպի մէջ չի եղել, Սալեմիէի ճանապարհի վրայ է՝ Հալէպից դուրս գալու ճանապարհին է, որտեղ էլ, ցաւօք, դիպուկահարի կրակոցից զոհւել է: Հիմա ապահով չէ, ճանապարհ ելնելը ճիշտ չէ եւ դրա համար հիմա չի կարելի դուրս գալ»,- ասել է նա: