«ԱԼԻՔ» – «Հայկական կողմի յայտարարութիւնները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձեւաչափերից Երեւանի հեռանալու մասին»: Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցութեան հնարաւորութեան մասին հարցին:
Պանկինին հարցրել են, թէ կա՞ն արդեօք Հայաստանի մասնակցութեան շանսեր ՀԱՊԿ գալիք միջոցառումներին, ներառեալ ղեկավարների հանդիպումը։
«Հարցն ուղղէք հայկական կողմին: Բայց դատելով հայկական կողմի յայտարարութիւններից՝ նա այս փուլում հեռանում է ՀԱՊԿ գործունէութեան բոլոր ձեւաչափերին մասնակցութիւնից տարբեր մակարդակներում»,- պատասխանել է Պանկինը: