" https://www.alikonline.ir/ "

 

«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 15-ին, Իրանի Իսլամական խորհրդարանում շարունակւեց խորհրդարանական բարեկամութեան խմբերի ձեւաւորման եւ դիւանների ընտրութեան գործընթացը:

Գործընթացի շրջանակում Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ընտրւել է Հայաստանի, Ֆրանսիայի եւ Սիրեալէոնի հետ Իսլ. խորհրդարանի բարեկամութեան 9 հոգանոց խմբի նախագահ, իսկ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանն էլ ընտրւել է  խմբի փոխնախագահ:

«ԱԼԻՔ»-ը շնորհաւորում է իրանահայութեան զոյգ պատգամաւորներին, եւ մաղթում է նրանց բեղմնաւոր աշխատանք, յատկապէս՝ Իրան-Հայաստան կապերի ընդլայնման եւ ամրապնդման գործում: